Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

Սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագները նվազեցվել են

Սպառողներին վաճառվող էլեկտրաէներգիայի սակագները նվազեցվել են
23.12.2016 | 18:17

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում քննարկվել են էլեկտրական էներգիայի սակագների սահմանման հարցերը: ՀԾԿՀ-ի որոշմամբ, սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողներին վաճառվող էլեկտրական էներգիայի սակագները նվազեցվել են 6,2 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն), իսկ մյուս սպառողներինը՝ 1,22 դրամ/կՎտժ-ով (ներառյալ ԱԱՀ-ն):


Սոցիալապես անապահով ընտանիք համարվող սպառողների համար՝ ցերեկային սակագինը դարձել է 40 դրամ/կՎտժ (գործող 46,2 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ԱԱՀ-ն, գիշերային սակագին` 30 դրամ/կՎտժ (գործող 36,2 դրամ/կՎտժ-ի փոխարեն)` ներառյալ ԱԱՀ-ն: Սահմանված սակագները ուժի մեջ կմտնեն 2017-ի փետրվարի 1-ից:

Դիտվել է՝ 1619

Մեկնաբանություններ